Գրքում հեղինակը ներկայացնում է իր՝ «ոչ ստանդարտ» տեսակետը մարդու մասին. արդյո՞ք մենք մտածելու տիտաններ ենք, արդյո՞ք գտնվում ենք կենդանական աշխարհի բարձրագույն կետում, արդյո՞ք այդքան կարևոր է մեր դերը տիեզերքում, որքա՞ն անհասկանալի է մարդը և արդյո՞ք հնարավոր չէ վերարտադրել մարդուն: Գիրքը կօգնի Ձեզ մտածել այս և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս։