Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ

Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ տեղեկատվություն է պահանջվում, երբ Դուք օգտվում եք մեր ծառայություններից, թե ինչու ենք մենք հավաքում այդ տեղեկությունը եւ ինչպես ենք մենք այն օգտագործում:
1

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետեւյալ միջոցներով.

Երբ գրանցվում եք arminehslibrary.am կայքում:

Երբ ամրագրում եք գիրք arminehslibrary.am կայքից:

Երբ լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը։

Երբ այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/ տվյալ, որը մեր կողմից մշակվում է։ Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը եւ օգտագործմանը:

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում եւ նման փոփոխությունից հետո կայքից օգտվելու դեպքում Դուք համաձայնում եք փոփոխված տարբերակին:

2

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:

Մենք հավաքագրում ենք գրանցման ժամանակ կամ հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող եւ «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները):

3

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, հաշվի վավերականացման, հայտերի լրացման կամ կայքից որեւէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետեւյալ նպատակներով.

  • Անձի նույնականացման եւ ծառայությունների տրամադրման համար։
  • Իրազեկող տեղեկատվության տրամադրման համար։
  • Մեր ծառայության օգտագործումը վերահսկելու համար
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար:
  • Թիրախավորված գովազդ տեղադրելու համար:
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:
4

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում եւ հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն եւ պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Մենք օգտագործում ենք «Cookie»-ները.

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու եւ հիշելու համար։
  • Գովազդին հետեւելու համար։
  • Կայքի գործածության եւ այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման եւ նոր գործիքների մշակման համար:
5

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մեզ հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն եւ պաշտպանված է օրենքով: Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:

Ձեր անձնական տվյալները կարող են հրապարակվել կամ տրամադրվել համապատասխան մարմիններին՝ իրավական պարտավորությունների կատարման, գրադարանի իրավունքներն ու սեփականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու նպատակով։

6

Ձեր իրավունքները

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:

Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել ծառայություններ: Բացի այդ, նշենք, որ անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների եւ գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է

Դուք իրավունք ունեք դիմել գրադրանին՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:

AI Գրական խորհրդատու
Armineh's Library
Այսօր
Բարև ես AI Գրական խորհրդատուն եմ

Ի՞նչ ուղղությամբ ես ուզում զարգանալ հիմա — ֆինանսական գրագիտություն, ինքնավստահություն, թե՞ մոտիվացիա ու նպատակներ։
ԱՄ
Ուզում եմ սկսեմ նպատակներ դնել ու կյանքս կազմակերպեմ:
Հիանալի է։ Ահա 2 գիրք, որ կօգնեն սկսել՝
Նպատակներ և լուծումներ
Ռոբերտ Կիյոսակի
Սովորեցնում է ճիշտ դնել նպատակ ու հասնել արդյունքի կոնկրետ քայլերով։
Անձի զարգացու
Ուզում եմ և կանեմ
Միխայիլ Լաբկովսկի
Օգնում է հասկանալ թե ինչ ես ուզում ու համարձակ գործել առանց կասկածների։
Անձի զարգացում
Ժանր ընտրիր
Բիզնես
Կենսագրական
Պետք է կարդալ
Անձի զարգացում
Մանկապատանեկան
Դետեկտիվ